Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամարյանը «բուժող» նյարդաբանի մասին. «Նարեկացի, ապա հոգեմետ դեղերով ճաշ ու սեռական օրգիաներ»

Նոյեմբեր 01,2018 16:27

«Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը նոյեմբերի 1-ին «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսում հիշեց նյարդաբան Սոնա Ֆահրադյանին, որը տարիներ առաջ «մեղքերի թողության» համար կրոնական խումբ էր ստեղծել:

Ալեքսանդր Ամարյանն ասում է, որ նրա «տարածք» մտնելուն պես «հիվանդները» գոռում էին` մեղա, ես մեղա: «Դրանից հետո, երբ տրանսի մեջ էին ընկնում, կարդում էին Նարեկացու որեւէ գլուխ, հետո ճաշն էր, որի մեջ հոգեմետ դեղեր էին, դրանից հետո էլ սկսվում էին սեռական օրգիաները: Վերջում էլ քացախով հոգնա էին անում, որ դեղերը մաքրվեն, մեղքերից էլ մաքրվեն ու ուղարկում էին տուն»,-նշեց «Կոռուպցիայի հակազդման ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարը:

Նա հիշում է, որ այդ խմբակի անդամներ էին այն ժամանակվա ՆԳՆ-ի աշխատակիցները, անգամ դատախազ ու իր ձեւակերպմամբ` ամբողջ իրավապահ մասսան:

Մանրամասները` տեսանյութում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930