Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանը բարելավել է դիրքերը համացանցի ազատության ինդեքսում՝ «մասամբ ազատ» երկրից դառնալով «ազատ». Freedom House

Նոյեմբեր 01,2018 16:13

Հայաստանը բարելավել է դիրքերը համացանցի ազատության ինդեքսում՝ «մասամբ ազատ» երկրից դառնալով «ազատ»: Այս մասին ասվում է Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Ազատությունը համացանցում 2018» ամենամյա զեկույցում:

Մասնավորապես, 100 բալանոց սանդղակում (որտեղ 100-ը ամենաանազատն է) Հայաստանը հավաքել է 25 միավոր՝ այդպիսով դասվելով ազատ համացանց ունեցող երկրների շարքում:

Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածում նշվում է, որ երկրի իշխանությունները չեն արգելափակել օգտատերերի հասանելիությունն առցանց կոնտենտին, սոցիալական ցանցերին կամ հաղորդակցման այլ հավելվածների:

Համացանցի ազատության ինդեքսում առաջխաղացումը բացատրվում է նրանով, որ Հայաստանը, հաջողությամբ օգտագործելով սոցցանցերը, հաղորդակցությունների հավելվածները և ուղիղ միացումների ծառայությունները, կարողացավ քաղաքական փոփոխություններ բերել երկրում:

Տարածաշրջանի երկրներից Հայաստանից առավել լավ դիրքերում է Վրաստանը (25 միավոր): Ադրբեջանը (60 միավոր) և Ռուսաստանը (67 միավոր) դասվել են «մասամբ ազատ», իսկ Թուրքիան (66) և Իրանը (85) «անազատ» երկրների շարքում:

Զեկույցն ընդգրկում է 2017թ. հունիսից 2018թ. մայիս ընկած ժամանակահատվածը: Վերլուծության է ենթարկվել ընդհանուր առմամբ 65 երկիր, որից 15-ը համարվել են «ազատ», 30-ը՝ «մասամբ ազատ», 20-ը՝ «անազատ»:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930