Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ընտրություններից հետո պետք է կրկին ձեռնարկել ԸՕ-ի բարեփոխումներ՝ թափանցիկ գործընթացում». Բուքիքիո

Նոյեմբեր 01,2018 15:46

«Ընտրությունները կարող են անցկացվել նաեւ գործող Ընտրական օրենսգրքով, խնդիր չկա, եթե ՀՀ ԱԺ-ն որոշել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը չընդունել, ուրեմն՝ պետք է ընտրությունները կազմակերպել այս օրենսգրքով, թեեւ շատ փոփոխություններ մենք դրական էինք գնահատել»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով փաստին, որ օրերս ԱԺ-ն դեմ քվեարկեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին, ասաց Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն:

Բուքիքիոն վստահություն հայտնեց, որ եթե գործող իշխանությունն արտահերթ ԱԺ ընտրությունների արդյունքում խորհրդարանում մեծամասնություն կազմի, կկարողանա դրական կառավարել երկիրը. «Նիկոլ Փաշինյանի հետ իմ հանդիպումից տպավորություն ստացա, որ նրանք մտադիր են ՀՀ-ում իրավիճակ փոխել, Ընտրական օրենսգիրքը բարեփոխել: Ուստի կարծում եմ, որ ընտրություններից հետո էլ ԱԺ-ն կրկին կքննարկի ԸՕ այն բարեփոխումները, որոնք առաջարկեց նոր կառավարությունը, բայց որոնք, սակայն, չընդունվեցին»:

Ապա Ջաննի Բուքիքիոն գործող իշխանություններին կոչ հղեց՝ ԱԺ ընտրություններից հետո կրկին ձեռնարկել ԸՕ-ի բարեփոխումներն այնպես, որ գործընթացը լինի թափանցիկ. «Կարեւոր է, որ բոլոր քաղաքական ուժերի հետ երկխոսության միջոցով դա տեղի ունենա: Վենետիկի հանձնաժողովն էլ պատրաստ է օգնել՝ բարեփոխված ԸՕ ունենալուն: Ճիշտ է, ՀՀ նոր կառավարությունը դեռ շատ անելիքներ ունի, բայց ես լավատես եմ»: Պաշտոնյան նաեւ ընդգծեց Վենետիկի հանձնաժողովի մոտեցումն այն մասին, որ ԸՕ-ում փոփոխություններ պետք է արվեն ընտրություններից մեկ տարի առաջ, սակայն հանձնաժողովը դեմ չէ ստեղծված իրավիճակից բխող որոշմանը. «Մենք հաշվի ենք առնում ՀՀ-ում առկա հատուկ իրավիճակը. Վերջինիս հստակեցումն անհրաժեշտություն է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930