ermenihaber.am. Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել բանտում գտնվող հայամետ թուրք գործարար, հասարակական գործիչ, Օսման Քավալայի վերաբերյալ:
Փայլանը, դիմելով Թուրքիայի իշխանություններին և դատաիրավական համակարգին, գրել է.
«Մեր սիրելի Օսման Քավալան 1 տարի է բանտում է և դեռևս մեղադրական եզրակացություն չկա։ Ազատ արձակեք Քավալային »: