Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաշինյանը հանձնարարական է տվել արտգործնախարարին արդարությունը վերականգնել ու 2008-ից գործից հանված դիվանագետների հարցով զբաղվել

Նոյեմբեր 01,2018 15:41

Այսօր ԱԺ հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցն է քննարկվում: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարցրեց. «2008-ի նախագահական ընտրություններից հետո վստահաբար հիշում եք, որովհետեւ հայտարարության տեքստը, եթե չեմ սխալվում հանրահավաքում կարդացիք դուք, 10 դիվանագետներ, փոխնախարարներ, դեսպաններ, ԱԳՆ վարչության պետեր, աշխատակիցներ հայտնեցին իրենց աջակցությունը ժողովրդական շարժմանը, ինչի արդյունքում հղում անելով իբր «Դիվանագիտության ծառայության մասին» օրենքին, նրանք ազատվեցին աշխատանքից: Այսօր չե՞ք կարծում, որ ժամանակն է այդ մարդկանց իրավունքները վերականգնելու, որպեսզի մեր երկրում դիվանագիտությամբ զբաղվեն դիվանագետները, ոչ թե փոքր ու միջին բիզնեսմենները, կամ նրանց հավասարեցված այլ անձինք, որոնք դիվանագիտության հետ որեւէ առնչություն չունեն»:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այդ կապակցությամբ հանձնարարական է տվել արտգործնախարարին. «Գիտեք, որ Արմեն Բայբուրդյանն արդեն նշանակվել է Լոս-Անջելեսում ՀՀ հյուպատոս: Եվ հիմա ԱԳ նախարարն իմ հանձնարարությամբ զբաղվում է այդ խնդրով, որպեսզի այնտեղ, որտեղ առնչվում ենք արդարության վերականգնման հետ, արդարությունը վերականգնվի»:

Հիշեցնենք այդ հայտարարությունը. «Միանալով մեր գործընկերների հայտարարությանը եւ մտահոգություն հայտնելով հանրապետությունում ձեւավորված ներքին և արտաքին անցանկալի մարտահրավերներով հղի իրավիճակի կապակցությամբ, մեր վրդովմունքն ենք հայտնում ընտրական գործընթացի խախտումների առնչությամբ, որոնք ստվեր են նետում Հայաստանի Հանրապետությունում քաղաքակիրթ, արդար և ազատ նախագահական ընտրություն անցկացնելու մեր երկրի և հասարակության կամքի վրա:
Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ պահանջում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել միջազգային դիտորդական առաքելության, ինչպես նաեւ միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների զեկույցներում տեղ գտած առաջարկություններն իրականացնելու ուղղությամբ:
Միայն օրենքի տառին և ոգուն համապատասխան գործելու միջոցով մենք կկարողանանք ապահովել ժողովրդավարությունը եւ հանդուրժողականությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ Հայաստանի բարի համբավը արտերկրում:

ՀՀ ԱԶԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ, ՀՀ ԱԶԳՆ խոսնակ Վլադիմիր Կարապետյան

ՀՀ ԱԶԳՆ Ամերիկայի եւ Կանադայի բաժնի վարիչ Կարինե Աֆրիկյան

ՀՀ ԱԶԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Մարթա Այվազյան

ՀՀ ԱԶԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական Սեմերջյան Առաքել

ՀՀ ԱԶԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի վարիչ Վարդենիկ Բաղդասարյան

ՀՀ ԱԶԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության երրորդ քարտուղար Էլեն Պետեյան»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Էդվարդ Արզումանյան says:

    Հեռացրեք Վիվարոյի ռեկլամը, որ կարողանանք ամեն տողի սկզբի բառը կամ բառերը կարդալ-ջոկել

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930