Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սասուն Խաչատրյանը մարտի 1-ի գործի մասին. «Իրական դեպքի հանգամանքներն ամբողջությամբ կեղծվել են»

Նոյեմբեր 01,2018 15:21

«Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը լրացնելու, փոփոխելու մասին այս պահին նման որոշում կայացված չէ»,-այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը: Նրա խոսքերով՝ «Հենց որոշենք, որ բավարար ապացույցներ կան պարոն Քոչարյանի մեղադրանքը փոփոխելու, լրացնելու, այդ մասին դուք կիմանաք»:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում, ըստ ՀՔԾ-ի, Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Հետո Քոչարյանը անձեռնմխելիության հիմնավորմամբ դատարանից ազատ է արձակվել, սակայն գործի քննությունը շարունակվում է:

«Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ բանակը ներգրավված չի եղել, հետո երբ պարզեցինք, որ ներգրավված է եղել, հնչում էին կարծիքներ՝ լավ, ներգրավված է եղել, մնացել է զորանոցում, չի կրակել, հետո մենք հիմնավորեցինք, որ բանակը կրակել է, եւ մենք բացահայտեցինք, որ բանակի կրակած պարկուճները կեղծվել են: Իրական դեպքի հանգամանքներն ամբողջությամբ կեղծվել են»,-այսօր ասաց Խաչատրյանը՝ հիշեցելով երեկ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրությունը: Նրա խոսքերով՝ այս բացահայտումը շատ նշանակալի է, որովհետեւ փորձ է արվել ամբողջությամբ կոծկել իրական հանգամանքները:

Քոչարյանին կրկին հարցաքննելու անհրաժեշտության մասին էլ Խաչատրյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք չի տվել: Եվ առհասարակ, այս գործի շրջանակներում նա հրաժարվում է ցուցմունք տալ: Դա նրա իրավունքն է, որեւէ մեկը չի կարող մեղադրյալին պարտադրել ցուցմունք տալ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930