Լրահոս
Օրվա լրահոսը

Եկամտահարկը ավելի քան 10 տոկոսով իջնելու է, բայց այն չի ազդելու մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների վրա

Նոյեմբեր 01,2018 15:03

ԱԺ հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցն է քննարկվում: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվելու է, եթե Փաշինյանին չընտրեցին վարչապետ:

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը իր ելույթում խոսեց տնտեսական խնդիրների, հունվարի 1-ից ներդրված ԱԱՀ գերավճարների վերադարձման մասին, նաեւ իրենց առաջիկա անելիքների մասին: Նա խոսեց Հարկային փոփոխություններից, մասնավորապես՝ եկամտահարկի նվազեցումից. «Ըստ էության, ներդրողների հետ մեր շփումները ցույց են տալիս, որ չափազանց զգայուն է եկամտահարկի հարցը եւ համահարթ եկամտահարկ ունենալու հարցը: Համահարթ ասելով՝ նկատի ենք ունենում ոչ միայն նույն եկամտահարկի սանդղակը բոլոր աշխատավարձերի համար, այլեւ՝ եկամտահարկ, շահութահարկ, դիվիդենդի հարկ, այս երկու բլոկների հավասարություն: Նախնական փոփոխությամբ մտադիր ենք սահմանել 23 տոկոս համահարթ եկամտահարկ՝ պայմանով, որ առաջիկա 5 տարվա ընթացքում մենք այս եկամտահարկի ցուցանիշը կիջեցենք 20 տոկոս բոլորի համար: Այս փոփոխությունը կարեւոր կլինի նախ ներդրումների տեսակետից: Մենք ուզում ենք տեխնոլոգիական ոլորտը զարգացնել, բայց մի քանի տարի առաջ կտրուկ բարձրացրեցինք եկամտահարկը, ինչն ազդեց բարձր տեխնոլոգիաների ոլորտի վրա ու խոչընդոտեց ոլորտի զարգացումը: Իսկ մենք հիմա պատրաստ ենք գնալ այս քայլին ու 13 տոկոսով իջեցնել, հույս ունենք, որ սա կբերի տեխնոլոգիական ոլորտում նոր ներդրումների»: Փաշինյանն ասաց, որ սա, այսպես ասած, A սցենարն է, ունեն նաեւ B սցենարը:

Փաշինյանը խոսեց համահարթ մոտեցման խնդիրների մասին, խնդիրն այն է, որ մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար որեւէ փոփոխության սա չի բերում: Իսկ թե ինչ է տալիս համահարթ եկամտահարկը՝ Փաշինյանն այսպես բացատրեց. «ՀՀ-ում կա ստվերային աշխատավարձ հասկացությունը եւ Հարկային այս օրենսգիրքը, երբ ունենք եկամտահարկի 3 սանդղակ՝ 36,6 տոկոս, 28 տոկոս եւ 23 տոկոս, չի խրախուսում ստվերային աշխատավարձի տեղափոխումը դեպի ոչ ստվեր, որովհետեւ ամեն անգամ գործատուն աշխատավարձ բարձրացնելիս պետք է մտածի, որ իր վրա հսկայական պարտավորություններ են առաջանում: Հույս ունենք, որ աշխատավարձերը սրա արդյունքում ստվերից դուրս կգան ու նոր միայն հնարավորություն կունենանք գնահատել՝ ինչքա՞ն մարդ է ստանում ցածր աշխատավարձ»:

Փաշինյանը հայտարարեց՝ մայիսից այս կողմ պաշտոնապես ի հայտ է եկել 37 հազար աշխատատեղ, սա նշանակում է, որ գործատուները որոշել են չթաքցնել այդ աշխատատեղերը եւ ստվերից դուրս են եկել: Վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց այդ գործարարներին:

Խոսելով 2019-ի բյուջեի նախագծի մասին՝ Փաշինյանն ասաց, որ դա իներցիոն բյուջե է ու պարզ է, որ իրենք դեռ ներկայացրել են այն հիմքի վրա, ինչ ժառանգություն են ստացել, 2019-ին այլ բյուջե կներկայացնեն: Նա ասաց, որ այնուամենայնիվ, ամեն ինչ արել են, որ «սովալլուկ թոշակառուներ» չլինեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930