Այսօր կառավարության նիստից հետո Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն անդրադարձավ իր եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսման ձայնագրությանը:
«Որոշ հանգամանքներ կան, որ այսօր էլ մեզ համար անհասկանալի են: ԱԱԾ տնօրենն ասաց, որ այդ խոսակցությունն իրականում մոնտաժված է: Այնտեղ կան բառակապակցություններ, որոնք այդ ձեւով չեն ասվել: Այս պահին այսքանն ասեմ, հետագայում քննչական կոմիտեն, հավանաբար, ավելի մանրամասն տեղեկատվություն կտա: Ամեն դեպքում, այդպիսի խոսակցություն, որը տեւել է այդքան, որը տեղադրվել է համացանցում, չի եղել, եւ դա հենց մեր վերծանումներով է ապացուցվել»,- ասաց Խաչատրյանը:
Գաղտնալսման ձայնագրության մեջ հնչող անունը՝ Հրաչն ո՞վ է, այս հարցին ի պատասխան էլ՝ Խաչատրյանն ասաց. «Հավանաբար խոսքը ՀՔԾ քննիչ Հրաչ Մուշեղյանի մասին է»։
Գործարար Սիլվա Համբարձումյանի՝ ՀՀԿ պատգամավոր Արամ Հարությունյանին կաշառք տալու մասին գործի վերաբերյալ էլ Խաչատրյանն ասաց, որ գործը ՀՔԾ վարույթում է, Հարությունյանն այս պահին գործի շրջանակներում որեւէ կարգավիճակ չունի:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ