Այս հոդվածով կոչ եմ անում հավատալ եւ ընդունել այսօրվա մեր իրականությունը որպես կարեւորագույն ձեռքբերում եւ պայքարել դրա նկատմամբ ոտնձգությունների ցանկացած փորձի դեմ, նույնիսկ այն դեպքում, երբ հիասթափված ես: Ատամները սեղմելը, լավատես լինելը եւ չհանձնվելով պայքարելը պետք է դառնան մեր մշտական ուղեկիցը, եթե ուզում ենք մեր երեխաներին եւ թոռներին թողնել ուժեղ եւ բարեկեցիկ երկիր: Այսպիսի նախաբանի համար առիթ հանդիսացավ ՀՀ կառավարության աշխատակազմի հետ առնչվելու մի անհաջող փորձ, որը խորը հիասթափություն առաջացրեց եւ պարտավորեցրեց ինձ հետեւողական լինել եւ չլռել: Ստորեւ ներկայացնում եմ ՀՀ կառավարության աշխատակազմի երկու պաշտոնյաներին հասցեագրված նամակիս օրինակը:
ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին պատճենը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Է. Աղաջանյանին
Քաղաքացի Ղազարյան, չորս ամիս ուշացումով ստացա ավելի քան 5 ամիս առաջ վարչապետին հասցեագրված իմ նամակի (ՀՀ 150/14275-18, գրանցված է 2018-05-16, հսկիչ համար՝ C4F1-46B6-B7A7, վերջնաժամկետ՝ 2018-06-18) պատասխանը: Առաջին զգացողությունս զզվանքն էր: Յուրաքանչյուր բառ ու նախադասություն գարշահոտություն է առաջացնում: Լղոզված, անդեմ, ամեն գրված բառ ճչում է, որ նամակին պատասխանողը նյութին չի տիրապետում եւ նամակն ընթերցել է՝ առանց փորձ իսկ անելու խորամուխ լինել նամակի բովանդակության մեջ, հասկանալ քաղաքացու ցավն ու դարդը: Դու քո կերպարով՝ հայտնի սովետական ֆիլմում ներկայացված «тамбовский волк тебе товарищ» ոճով, եւ անհոգի անտարբերության «բարձունքից» թքում ես մի մարդու հոգու մեջ, որի՝ այս կյանքում արածի եւ ապրածի համեմատ դու զրո ես: Քո պատասխանն ընդամենը ձեւին հավատարիմ մնալու միջոց է, որը պարտադրված ես անել՝ քաղաքացուց օձիքդ ազատելու համար: Ես ձեզ չափից ավելի նյութ էի ուղարկել՝ հույսով, որ կառավարության աշխատասենյակները դադարել են ավգյան ախոռներ լինելուց, եւ ՀՀ քաղաքացին կարող է հույսեր փայփայել, որ իրեն կարող են լսել եւ մարդավարի պատասխանել: Երեւի շտապել կամ սխալվել եմ: Ես չգիտեմ՝ դու նոր ես, թե հին, մեծ հաշվով՝ դա կարեւոր էլ չէ: Կարեւորն այն է, որ քո տեսակը կա, եւ այդ տեսակը չարիք է մաքրվելու փորձեր կատարող մեր պետության համար: Քո գրած՝ «պատասխան» կոչվող խզբզոցը կարդալուց հետո առաջին մղումով ցանկություն առաջացավ գալ ու քեզ հետ հաշվեհարդար տեսնել: Սակայն հաջորդ ակնթարթին հասկացա, որ դու դրա արժանիքը չունես: Վերջին հաշվով, ո՞վ ես դու, այ…
Անդրանիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արցախի սահմանների պաշտպանության մասնակից
Վանաձորի առաջին քաղաքապետ
Վանաձորի պատվավոր քաղաքացի
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում