Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ունի իր տեղակալ Տիգրան Ավինյանի բացատրությունները` նրա հիմնադրած ընկերության` Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից ստացած վարկի մասին, բայց հանձնարարել է ստուգել: Այս ամսին, այսօր վարչապետի պաշտոնակատարն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք, ըստ «Հետք»-ի հրապարակման, Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ին` չրի արտադրությունը զարգացնելու համար, այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է տրամադրվել:
«Ես ուզում եմ հստակ լինի. ՀՀ-ում չի կարող լինել որեւէ այնպիսի դրսեւորում, որը կապված է կոռուպցիայի հետ: Փաստերի համադրումը վերջնական կանենք, կներկայացնեմ իմ տեսակետը»,- ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ