Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ռեյտինգային ընտրակարգով չի առաջադրվի. «Ես լինելու եմ համապետական թեկնածու»

Նոյեմբեր 01,2018 12:29

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Կարծում եմ, նախագահն այսօր հրամանագիրը կստորագրի»,- հավելեց նա` հավելելով, որ նախնական պայմանավորվածություն կա:

«Այս ընտրությունների ՔՊ-ի համար չեն, ընտրությունը ժողովրդի համար է եւ որոշումը կայացնելու է ժողովուրդը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը`անդրադառնալով լրագրողների հարց-մտահոգություններին`ընտրությունները հին ԸՕ-ով եւ ռեյտինգային համակարգով անցկացնելուն:

«Ես, իհարկե, մտահոգված եմ այն առումով, որ կարծում եմ ընտրական օրենսգրքի մեր առաջարկով ընտրությունները առավել քաղաքական կլինեին եւ քաղաքական ուժերի ավելի լայն շրջանակի համար հնարավորություններ կընդգրկեր: Բայց ես կարծում եմ, որ լիարժեք հնարավորություն կունենանք ապահովել ազատ եւ թափանցիկ ընտրություններ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը`օրինակ բերելով Երեւանի ավագանու ընտրությունները, որոնք նույնպես կազմակերպվեցին հին ԸՕ-ով:

Նիկոլ Փաշինյանը ռեյտինգային կարգով չի առաջադրվելու: «Ես լինելու եմ համապետական թեկնածու»,- ասաց նա:

ՔՊ-ի ցուցակում կլինե՞ն սեփականատեր-գործարարներ, թե`ոչ, վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց. «Սեփականատերերը թող իրենց սեփականությամբ զբաղվեն»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930