Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախ երեխայի 1 տարին լրացած լինելու հանգամանքից, հնարավոր է ընտանեկան դրամագլուխը տնօրինել ամսական առավելագույնը 50000 դրամի չափով

Նոյեմբեր 01,2018 12:08

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 1-ի հերթական նիստում ընդունվել է ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը, որով փոփոխություն է կատարվել ընտանեկան դրամագլուխը օգտագործելու ուղղություններում:

Հարկ է նշել, որ գործող կարգի համաձայն՝ ընտանեկան դրամագլխի միջոցները  ցանկացած բանկային հաշվի հնարավոր է փոխանցել երեխայի 1 տարին լրանալուց հետո, սակայն ամսական առավելագույնը 25000 դրամի չափով:

Որոշումն ուժի մեջ մտնելու հաջորդող օրվանից, անկախ երեխայի 1 տարին լրացած լինելու հանգամանքից, հնարավոր է ընտանեկան դրամագլուխը տնօրինել ամսական առավելագույնը 50000 դրամի չափով ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով:

Ընդ որում, ընտանեկան դրամագլխի միջոցները ցանկացած բանկային հաշվի փոխանցելու համար, ինչպես ներկայումս, ծնողը պետք է դիմի այն բանկ, որտեղ բացված է պետական աջակցության (ընտանեկան դրամագլխի) հաշիվը: Մեկ անգամ դիմելով բանկ` հնարավոր է բանկին տալ հանձնարարական՝ հետագա ամիսներին ևս վճարումներ կատարելու համար:

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930