Թիվ 11 ընտրատարածքից ընտրված, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը հերթական անգամ առաջադրվելու է ԲՀԿ-ի ցուցակով։ Սակայն նշում է, որ դեռ վերջնական որոշում չունի։ «Միանշանակ ԲՀԿ-ի հետ եմ գնալու։ Ինչի ես նման եմ շուտ-շուտ տեղս փոխողի՞»։
Դիտարկմանը՝ եթե շուտ-շուտ ճամբարը չի փոխում, ապա ինչ ժամանակագրությամբ է կուսակցությունները փոխում, քանի որ ՀՀԿ-ից տեղափոխվեց ԲՀԿ, Ղուկասյանն ասաց. «Դա իմ հագով չի, դա ուրիշ տեղ պետք է հարցնես։ ՀՀԿ-ական էի, բայց Հանրապետականն է ինձանից գնացել։ 2012 թվականից ՀՀԿ-ական չեմ եղել ու ընդհանրապես ես հոգեպես կուսակցական չեմ եղել»։
Դիտարկմանը, որ 2017 թվականի ընտրություններին մոտ 13 հազար քվե էր ստացել, ինչ է կարծում՝ քաղաքական վերջին փոփոխություններից հետո էլ կարո՞ղ է նույնքան ձայն ստանալ, Ղուկասյանը պատասխանեց. «Որ մտնում ես Գյումրի, ինչ տեսնում ես՝ իմ օրոք է կառուցվել։ Եթե ինչ-որ մեկը ինձանից շատ բան է արել, ապա ինձանից շատ ձայն կհավաքի։ Ինչքան էլ գեղեցիկ խոսես, պետք է նայեն, թե՝ ով ինչ է արել։ Ժողովուրդն ազատ կգնա, կքվեարկի։ Ամենակարեւորն այն է, որ գումար չի բաժանվելու, կեղծիքներ չի լինելու»։
Նարեկ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում