ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման նոյեմբեր ամսվա ցուցակը, որում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը ամերիկացի Ուեսլի Սոի հետ 2765 միավորով բաժանում է 10-րդ հորիզոնականը:
Առաջին հորիզոնականում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Տասնյակում նրան հաջորդում են Ֆաբիանո Կարուանան, Շախրիյար Մամեդյարովը, Լին Դիժենը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Վլադիմիր Կրամնիկը, Վիշվանաթան Անանդը, Ալեքսանդր Գրիշչուկը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ