Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ոստիկանություն է հրավիրվել հոկտեմբերի 18-ին Գորիսի քաղաքապետարանում ավագանու անդամ Լյովա Արզանյանին ծեծելու դեպքի վերաբերյալ բացատրություն տալու։
Միջադեպից տուժած Լյովա Արզանյանը չի բողոքում՝ նշելով, թե ինքը ծեծի չի ենթարկվել։
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Առուշանյանն այնպես է ծեծի ենթարկել ավագանու անդամին, որ վերջինս ուշաթափվել է։ Թեեւ դեպքին ականատես են եղել ավագանու տասնյակ անդամներ, սակայն նրանք ոստիկանությունում նշում են, թե ծեծ տեղի չի ունեցել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում