Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտար հսկողության դաշնային ծառայությունը Ռուսաստանի և ԵԱՏՄ պահանջների «մի շարք լուրջ խախտումներ» է հայտնաբերել Հայաստանից, Ղազախստանից, Գերմանիայից և Կորեայից ներմուծվող անասնաբուծական արտադրանքում:
Այդ պատճառով «Ռոսսելխոզնադզորը» որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Ռուսաստան այդ երկրների որոշ ընկերությունների կողմից արտադրանքի ներմուծումը:
Արգելանքի տակ հայտնված ընկերությունների շարքում է հայկական «ՖՈՒՖ ԷՔՍ» ԲԲԸ-ն, որի կողմից արտահանվող իշխան ձկնատեսակում հայտնաբերվել է մալախիտային և լեյկոմալախիտային կանաչ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ