Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նախկին իշխանությունները Սահմանադրությունը դիտարկեցին որպես իշխանության պահպանման միջոց». Ջաննի Բուքիքիո

Նոյեմբեր 01,2018 11:01

«Վենետիկի հանձնաժողովի շնորհիվ ՀՀ-ում կայացան երկու սահմանադրական բարեփոխումներ՝ 2005թ.-ին եւ 2015թ.-ին: Մենք շատ գովեցինք այդ նպատակով ստեղծված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքը»,-ՀՀ Սահմանադրական դատարանում այսօր «Նոր հազարամյակի սահմանադրականությունը» խորագրով միջազգային աշխատաժողովի ժամանակ հայտարարեց Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն:

Նա նշեց. «Վստահ էինք, որ այդ ժամանակ ՀՀ-ն ստացավ Եվրոպայում լավագույն սահմանադրություններից մեկը Եվրոպայում, սակայն ՀՀ քաղաքացիները բավարարված չէին երկրի իրավիճակով եւ այս տարվա սկզբին թավշյա հեղափոխություն արեցին: Սա նշանակում է, որ մեր դրական գնահատականը սխա՞լ էր: Չեմ կարծում…Պարզապես իշխանությունները չիրագործեցին նոր Սահմանադրության արժեքը եւ դիտարկեցին այն որպես իշխանության պահպանման միջոց: Ժողովուրդն էլ պնդեց, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որը կարող է փոփոխություններ իրականացնել՝ առանց բռնությունների»:

Ջաննի Բուքիքիոն շեշտեց, որ ՀՀ նախկին իշխանությունները փորձ չարեցին ուժով մնալ երկրի կառավարմանը. «Հասարակության շրջանում ներկայում առկա այն համոզմունքը, որը իշխանափոխություն պետք է լինի առանց բռնության, լավ ճանապարհ է ՀՀ-ի ապագայի համար: Հուսանք՝ ՀՀ նոր իշխանությունները կկառավարեն նոր Սահմանադրության ոգով, որը նրանց հնարավորություն կտա ճիշտ ղեկավարել: Սա չի նշանակելու, թե ՀՀ-ն ծաղկող ժողովրդավարության երկիր է լինելու: Ոչ, նոր բարեփոխումներ են պետք լինելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930