Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիական հայցն՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջով։
datalex.am պաշտոնական կայքում տեղադրված տեղեկության համաձայն՝ գործով դատավոր է նշանակված Լիլիթ Տիգրանի Սարգսյանը։