Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Փարիզում ընթացող ATP Masters մրցաշարում անցել է երրորդ շրջան, որտեղ հանդիպելու է ամերիկացի Ջոն Իզների հետ:
Խաչանովը առաջին տուրում պայքարից դուրս էր թողել սերբ Ֆիլիպ Կրաինովիչին՝ 7:5, 6:2 եւ երկրորդում պետք է խաղար բրիտանացի Քեյլ Էդմունդի հետ: Սակայն վերջինը դուրս էր եկել մրցաշարից եւ նրան փոխարինել էր ավստրալացի Մեթյու Էդբերնը: Այստեղ էլ,երբ Կարենը առջեւում էր 6:2, 2:0 հաշվով, ավստրալացին որոշել է հրաժարվել պայքարը շարունակելուց եւ հաղթանակը շնորհվել է մեր հայրենակցին:
Խաչանով-Իզներ հակամարտությունը կկայանա նոյեմբերի 1-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ