Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի դեմ պայքարի նոր` 2019-2021թթ. դրամաշնորհային ծրագիրը կմեկնարկի եկող ապրիլին

Հոկտեմբեր 31,2018 18:20

Գլոբալ հիմնադրամի Հայաստանի ծրագրերի պորտֆոլիո ղեկավար Վալերիա Գրիշեչկինայի հետ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հանդիպման ընթացքում քննարկվել են 2019-2021թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի դեմ պայքարի նոր դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ անելիքները, անդրադարձ է կատարվել այդ ժամանակահատվածում պետության կողմից ծրագրի համաֆինանսավորման պարտավորություններին:

4 մլն 484,315 դոլար արժեքով դրամաշնորհային նոր ծրագրի հայտը Գլոբալ հիմնադրամին ներկայացվել է օգոստոսի 8-ին: Հայտի վերաբերյալ հիմնադրամի տեխնիկական վերանայման հանձնաժողովը որոշակի դիտարկումներ է ներկայացրել:  Դրամաշնորհային այս ծրագրի ավարտից հետո Հայաստանը տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ազգային ծրագրերը պետք է իրականացնի արդեն պետական ֆինանսավորմամբ, ու Գրիշեչկինայի հետ քննարկվել են նաև այդ անցման շրջանի հետ կապված խնդիրներ:

2019-2021թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի դեմ պայքարի նոր դրամաշնորհային ծրագրի հիմնական հայտին զուգահեռ ներկայացվել է նաև լրացուցիչ ֆինանսավորման հայտ` 1 մլն 289,706 դոլար արժեքով, որը ներառում է վիրուսային հեպատիտների բուժման դեղեր ՄԻԱՎ/հեպատիտներ, ՏԲ/հեպատիտներ համավարակ ունեցող անձանց համար, դեղազգայուն տուբերկուլոզով հիվանդների սոցիալական աջակցության, խոցելի խմբերի շրջանում սեռավարակների և հեպատիտների բուժման ծրագրեր: Նշյալ ֆինանսավորումը տրամադրվում է գլոբալ հիմնադրամում լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությունների կամ դրամաշնորհային ծրագրում խնայողությունների առաջացման դեպքում:

Նոր դրամաշնորհային ծրագիրը կմեկնարկի 2019-ի ապրիլի 1-ից: Նախատեսվում է նաև ՏԲ և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի դրամաշնորհային ծրագրերը ապրիլի 1-ից միավորել մեկ կոնսոլիդացված ծրագրում:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031