Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին դրսի ներդրողների տեսադաշտում․նրանց ցանկությունը պատմական հատվածում հյուրանոց ունենալն է

Հոկտեմբեր 31,2018 17:15

Aravot.am-ը «Տուրիզմ Արմենիա» hայաստանյան զբոսաշրջային ուղղությունը կառավարող ընկերությունների և ներգնա տուրօպերատորների ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանին հարցրեց՝ կիսո՞ւմ է արդյոք Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի այն մտահոգությունը, թե Գյումրիում էլիտար հյուրանոցները քիչ են, մեծաթիվ պատվիրակությունների այցերի ժամանակ մարդկանց հյուրանոցներում տեղավորելը խնդիր է դառնում։

Մեր զրուցակիցը, որը մինչև վերջերս գլխավորում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական հատվածը տուրիզմի գոտու վերածելու, ներդրողներ բերելու նպատակով ստեղծված «Կումայրի վերածնունդ» հիմնադրամն, ասաց․ «Այո, Գյումրիում այդ խնդիրը կա, ինքս ուսումնասիրել եմ շուկան՝ որպես «Կումայրի վերածնունդ» ծրագրի ղեկավար, և մեր նպատակներից էր զարգացնել նաև այդ համակարգը։

Գյումրիում ընդամենը մեկ հյուրանոց կա, որն ունի բավականաչափ սենյակներ, իսկ մնացած հյուրանոցների համարները փոքր են, ասենք 16-20 տեղանոց են։ Դրանք, անխոս, քիչ են, բայց զբոսաշրջիկների հոսքն ու հետաքրքրությունը մեծանում է։ Գյումրիում, միանշանակ, հյուրանոցների կարիք կա։ Ես ուղղակի կարող եմ ասել, որ դրսի ներդրողների կողմից կա մեծ հետաքրքրություն, մասնավորապես, հյուրանոցային համակարգը զարգացնելու նկատմամբ։ Խնդիրը կա, բայց նաև լուծումներ են ի հայտ գալիս, վստահ եմ, որ շատ շուտով հարցն ինքնըստինքյան կլուծվի»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Սյուզաննա Ազոյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031