1. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ավանդային պրոդուկտների բավականին լայն շարք: Պատմեք, խնդրեմ, ավանդատուների ո՞ր խմբի համար են դրանք նախատեսված:
Իսկապես, Բանկն առաջարկում է ավանդների լայն շարք, որը մշակված և նախատեսված է տարբեր սեգմենտների հաճախորդների համար: Մենք մանրակրկիտ մշակում ենք մեր պրոդուկտային շարքը, ելնելով շուկայի պահանջներից և տրամադրում ենք առավել պահանջված ծառայություններ և պրոդուկտներ: Մենք ունենք ավանդներ հաճախորդների բոլոր սեգմենտների համար, այդ թվում՝ թոշակառուների ու նրանց, ովքեր ցանկանում են ապահովել իրենց երեխաների ֆինանսական ապագան:
2. Բանկի ո՞ր ավանդներն են առավել պահանջված հաճախորդների կողմից:
Առավել մեծ պահանջարկ ունեն “Շահավետ”, “Պրոգրես” և “Սոցիալական” ավանդները: “Շահավետ” ավանդը՝ անշարժ գույքի ձեռքբերման, ուսման կամ հանգստի համար միջոցներ կուտակելու ամենատարածված եղանակն է։ Մեր ավանդատուների 65% – ը օգտվում են այս ավանդատեսակից և ունեն հնարավորություն ներդնել ավանդներ 4 արժույթներով՝ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով: Առավել հաճախ մեր հաճախորդները նախընտրում են խնայողություններ կատարել հենց ՀՀ դրամով։ Այսպիսով, Բանկի յուրաքանչյուր 6-րդ ավանդատուն իր միջոցները ներդնում է “Շահավետ” ավանդի տեսքով:
Այս ավանդատեսակի առանձնահատկությունն այն է, որ հաճախորդները կարող են ներդնել իրենց ազատ միջոցները և ստանալ տարեկան մինչև 10% եկամուտ 2 տարվա ընթացքում՝ առանց մուտքագրումների և ելքագրումների ավանդի գործողության ընթացքում, ինչն էլ հաճախորդին հնարավորություն է ապահովում նախապես պլանավորել իր եկամուտների/տոկոսագումարների օգտագործումը:
“Պրոգրես” ավանդը նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր հակված են խնայողություններ կատարել ամսական եկամուտից՝ աշխատավարձ, վարձակալական մուտքեր և այլն: Այստեղ եկամուտը կազմում է մինչև 9.50%՝ 2 տարվա ընթացքում ավանդը անսահմանափակ անգմաներ համալրելու հնարավորությամբ:
Հաճախորդների հարմարավետությունն ապահովելու համար մենք ունենք հատուկ գործիք՝ պարբերական վճարման հանձնարարական, որը ձևակերպելով հաճախորդը հնարավորություն է ստանում առանց լրացուցիչ գործողություններ կատարելու աշխատավարձ ստանալիս ավտոմատ հատկացնել միջոցների մի մասը ավանդի համալրմանը: Բանկի ամեն 2-րդ ավանդատուն ընտրում է “Պրոգրես” ավանդը:
3-րդ տեղն է զբաղեցնում “Սոցիալական” ավանդը, որը հատուկ մշակված է սոցիալական թոշակառուների ու ուժային կառույցների թոշակառուների համար: Այս ավանդատեսակը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին ընտրել տոկոսագումարները ստանալու պարբերականությունը իրենց հայեցողությամբ՝ ամեն ամիս կամ ժամկետի վերջում: Յուրաքանչյուր 3-րդ թոշակառուն, որը սպասարկվում է ՎՏԲ-Հայաստան Բանկում, օգտվում է “Սոցիալական” ավանդից:
3. Բանկի ավանդատեսակների շարքում կա ևս մեկ պրոդուկտ, որն արժանի է առանձնակի ուշադրության՝ երեխաների ապագան ապահովելու նպատակով ավանդ: Որո ՞ նք են դրա առանձնահատկությունները:
Անշուշտ, այս ավանդատեսակը յուրահատուկ է մեր պրոդուկտների շարքում: Մեր երեխաների ապագան կարևորագույն բաղադրիչն է յուրաքանչյուր ընտանիքի համար։ Ի վերջո, հավաքելով գումար երեխայի վաղ տարիքից, դուք, ըստ էության, կառուցում եք նրա ապագան, պետք է ստեղծել որոշակի հարթություն, որի հիման վրա նա կարող է հեշտությամբ մտնել հասուն կյանք։ Կուտակած միջոցները կարող են ուղղվել ուսման վարձի վճարմանը և սեփական բնակարանի կամ ավտոմեքենայի գնմանը: Ծնողները գումար են հատկացնում երեխայի ապագայի համար, իսկ Բանկն ավելացնում է այդ միջոցները: Այսպես, չափահաս դառնալուն պես կարող է ձևավորվել բավականին մեծ գումար։ Օրինակ, 15 տարի անց երեխային 10 մլն դրամի չափով գումար ապահովելու համար անհրաժեշտ է կուտակել ամսական ընդամենը 40,000 դրամ։
4. Ո՞րն է ՎՏԲ-Հայաստան Բանկի առավելությունը ավանդատուների համար: Ինչ՞ու նրանք պետք է ընտրեն հենց ՎՏԲ-Հայաստան Բանկ ավանդ ներդնելու համար:
Յուրաքանչյուր պոտենցիալ հաճախորդ նախքան իր ընտրություն կատարելը և կոնկրետ բանկ դիմելը, մանրակրկիտ ուսումնասիրում է նրան առաջարկվող ծառայությունները և տվյալ բանկի ֆինանսական պրոդուկտները: Մեր Բանկի առավելություններն են առաջին հերթին, հուսալիությունը, շահավետ տոկոսադրույքը, հարմարավետ պայմանները և աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմը:
Վստահաբար կարող ենք պնդել, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը այն բանկն է, որին վստահում են հաճախորդները, որն ապահովում է հաճախորդների դրամական միջոցների հուսալիությունն ու պահպանությունը և որը մշտապես կատարելագործվում է իր հաճախորդների հարմարավետության համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:
Բացի հենց Բանկի հուսալիությունից ավանդի հուսալիությունը ապահովում է նաև “Ավանդների երաշխավորման հիմնադրամը”, որը 100% – ով երաշխավորում է մինչև 10 մլն ՀՀ դրամով ավանդները և մինչև 5 մլն դրամ՝ արտարժույթով:
Բացի այդ, ունենալով ամենամեծ մասնաճյուղային ցանցը Հայաստանում, ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է իր հաճախորդներին մատչելիություն և օպերատիվություն ավանդներ ձևակերպելիս: Բացի այդ, Բանկը հնարավորություն է ընձեռում համալրել ավանդները օնլայն ավելի քան 2000 վճարային տերմինալների միջոցով, առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության:
Առաջիկայում Բանկը կգործարկի Բջջային բանկի և Ինտերնետ բանկի միջոցով ավանդների ձևակերպման և հետագա համալրման հնարավորությունը, ինչը զգալիորեն կխնայի մեր հաճախորդների ժամանակը:
5. Դուք արդեն ձևավորե՞լ եք ավանդների պրոդուկտային շարքը, թե՞ պլանավորում եք ինչ-որ բան ավելացնել?
Մեր թիմը մշտապես աշխատում է արդիականացնել ավանդների պրոդուկտային շարքը: Մենք ամեն տարի անցկացնում ենք մի քանի ակցիաներ, որոնք ուղղված են տոկոսադրույքների բարձրացմանը կամ տոկոսագումարների վճարմանը ավանդի ժամկետի սկզբում, այսինքն ավանդի ձևակերպման պահին: Վերջին տարիներին ակցիաների արդյունքները ուսումնասիրելիս բազմիցս համոզվել ենք, որ մեր ավանդատուների շրջանում առավել մեծ ժողովրդականություն է վայելում հենց ավանդների ձևակերպման պահին տոկոսագումարները ստանալու տարբերակը:
Մենք, մեր հերթին, ամեն կերպ նպաստում ենք ոչ միայն հաճախորդների միջոցների պահպանության, այլ նաև դրանց ավելացմանը, վճարելով տոկոսներ, որոնք, ի դեպ, Հայաստանում բավականին բարձր են։
6. Ինչպիսի՞ն է Բանկի 2017-2018 թթ. ավանդային պորտֆելը:
2017 թ.–ին Բանկին հաջողվել է աճեցնել ֆիզիկական անձանց ցպահանջ միջոցների պորտֆելը 20% – ով, ինչը լավագույն ցուցանիշն է վերջին տարիների ընթացքում: Ընդ որում, ուրախալի է ազգային արժույթի հանդեպ վստահության աճի փաստը. աճի ավելի քան 60%-ը ապահովվել է դրամային միջոցների հաշվին, ինչը վկայում է հաճախորդների մոտ խնայողությունները կատարել եկամուտ ստանալու արտարժույթով սովորույթի մշակման մասին:
Հաճախորդների ցպահանջ միջոցների նման աճ ապահովված է նաև 2018 թ. առաջին 9 ամիսների ընթացքում, ինչը հանդիսանում է դրական ազդակ մինչև տարվա վերջ ավելի մեծ աճի։