«Դեսպանի երեկվա հայտարարությունները ես ենթատեքստով եմ կարդացել: Պարոն Սվիտալսկին շատ հմուտ դիվանագետ է, որպեսզի ասեր այն, ինչ որ տեսնում է: Եվ ձեւակերպումներն ինձ համար շատ խոսուն էին»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, դեսպանը խոսել էր ՀՀ-ԵՄ համաձայնագրով ամրագրված քայլերի համար ՀՀ-ին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին:
«Եվրոպական շատ ու շատ գործընկերներ տեղյակ են իրականում Հայաստանում ինչ է կատարվում»,- ասաց Արմեն Աշոտյանը`հիշեցնելով ԸՕ-ի առաջին քննարկման ժամանակ ունեցած ելույթում իր արտահայտած այն միտքը, որ աշխարհաքաղաքական խնդիրներ առաջ գալուն պես Հայաստանի «դիմացն են դնելու» այն, ինչ իշխանությունը փորձում է անել: Արմեն Աշոտյանը հավաստիացնում է` իր սպասելիքները ՀՀ նոր իշխանության տապալումը չէ, այլ օգնելը իշխանությանը`քննադատելով, հուշելով սխալները. «Որոնք, ցավոք, շատ են, հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում: Հայաստանը այնքան շատ մարտահրավերներ ունի, որ չի կարող իրեն շռայլություն թույլ տալ`փոշիացնել մրցունակ արտաքին քաղաքական կապիտալը»:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ