Լրահոս
Օրվա լրահոսը

Համաներման նախագիծը միաձայն ընդունվեց. 342 անձ կվերադառնա ազատություն

Հոկտեմբեր 31,2018 15:31

Այսօր ԱԺ արտահերթ նիստում համաներման նախագծին միաձայն կողմ քվեարկեց 72 պատգամավոր: Նախագիծը կընդունվեր նաեւ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հիշեցնենք, որ այս համաներումը կիրառվում է Էրեբունի Երեւանի հիմնադրման 2800 ամյակի եւ Առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:

Համաներման արդյունքում ՔԿՀ-ներից ազատություն կվերադառնա 342 անձ, իսկ համաներման շահառու են ընդհանուր առմամբ ավելի քան 6500 անձ:

Մինչ քվեարկությունը արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը պատասխանեց պատգամավորների բարձրացրած հարցերին: Նաիրա Զոհրաբյանը հորդորել էր skype դնել կալանավայրերում, որպեսզի այն կալանավորների հարազատները, որոնք արտագաղթել են, կարողանան գոնե skype-ով խոսել իրենց հարազատի հետ:

Զեյնալյանն ասաց,որ այս պահի դրությամբ բոլոր ՔԿՀ-ներում կա skype: Ռեցիդիվիստների հետ կապված Զեյնալյան ասաց, որ եթե մարդը 2 անգամ կատարել է հանցագործություն, արդեն 3-րդի համար է դատապարտվել, դա նշանակում է, որ այդ մարդը ներումով չի դաստիարակվի: Այն պատգամավորներին, որոնք առաջարկում էին համաներումը տարածել ցմահ ազատազրկվածների վրա, Զեյնալյանը պատասխանեց, որ իրավունքի արգելք կա, չեն կարող խոշտանգողին համաներում շնորհել, պետական դավաճանին, դիվերսիա կատարածին համաներում շնորհել. առանձնապես ծանրացուցիչ հանգամանքներով հանցագործություն կատարածի նկատմամբ համաներում կիրառել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031