Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին անգամ Հայաստանում եկել իշխանություն, որը չի խոսում տարածք զիջելու մասին. Հայկ Խանումյան

Հոկտեմբեր 31,2018 15:23

Առաջին անգամ Հայաստանում եկել իշխանություն, որը չի խոսում տարածք զիջելու մասին:

Այս մասին Аravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը:

«Սա կարևորագույն ձեռքբերում է, որովհետև Հայաստանի նախկին իշխանությունները, և Սերժ Սարգսյանը հատկապես, պատեհ անպատեհ առիթներով հնչեցրել են տարածքներ  զիջելու մասին հայտարարություններ, ինչը ոչ միայն  թուլացնում էր մեր դիրքերը բանակցություններում, այլ նաև թիկունքից հարված էր Արցախում ապրող մարդկանց համար»,- ասաց Հ. Խանումյանը:

Նրա խոսքով հատկապես Արցախի որոշ շրջաններում ապրող բնակիչներ, այդ հայտարարություններով պայմանավորված, իրենց անվտանգության հետ կապված խնդիրներ էին տեսնում և հրաժարվում երկարաժամկետ ներդրումներից:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապի հաստատմանը՝ Հ. Խանումյանը ասաց, որ 1990- կանների սկզբին Ստեփանակերտ-Բաքու անմիջական կապի շնորհիվ շատ հարցեր են լուծվել՝ այդ թվում հումանիտար և նման կապի աստիճանաբար հաստատումը կարևոր է առաջացած հարցերն անմիջականորեն լուծելու համար:

Հայկ Խանումյանը նաև նշեց, որ Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո հակամարտության լուծման ուղղությամբ մեծ զարգացումներ չի ակնկալում:

«Սակայն ես մեծ  հույս ունեմ, որ պաշտպանության ոլորտին հատկացվող բյուջեում կլինի աճ, ինչն առաջնագծում կբարելավի վիճակը, ինչպես նաև կմեծացնի պաշտպանությանն  ուղղվող սպառազինությունը»,- նշեց Հ. Խանումյանը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031