Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցում. քաղաքացիները՝ նոր իշխանությունների կողմից կատարված բացահայտումների և մարտի 1-ի դեպքերի մասին

Հոկտեմբեր 31,2018 15:14

«ՀՀ քաղաքացիները նոր իշխանությունների կողմից կատարված բացահայտումներից ամենաշատը հիշում են  Մանվել Գրիգորյանի հետ կապված դեպքերը»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-Ի տնօրեն Արամ Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ իրենց կազմակերպության կողմից իրականացված հարցումների արդյունքում, պարզ է դարձել, որ հարցման մասնակիցների 83,3%-ը նոր իշխանությունների կողմից կատարված բացահայտումներից հիշում է Մանվել Գրիգորյանի հետ կապված դեպքը։

Հարցման մասնակիցների 39,9% հիշում է Ռոբերտ Քոչարյանի՝  մարտի  1-ի առնչությամբ դեպքը, 37,5%-ը՝ Ալեքսանդր Սարգսյանի և նրա որդիների հետ կապված ենթադրյալ հանցագործությունները, 18,9%-ը՝ Հովիկ Աբրահամյանի և իր եղբոր գործարանում գտնված զենքերն ու չարաշահումները, 9,2%-ը՝ Վաչիկ Ղազարյանի հետ կապված գործը, իսկ 5,2%-ը՝ «Երևան» հիմնադրամի առնչությամբ բացահայտումները։

Խոսելով մարտի 1-ի  մասին,  նա ասաց, որ, նաև, հարցում է իրականացվել, թե ինչպիսի հանգուցալուծում կստանա մարտի 1-ի գործը, և՝ ով պետք է հարցաքննության կանչվի։

Հարցվածների 64,8%-ի կարծիքով վերջնական քննությունը կպարզի ճշմարտությունը, և մեղավորները կկրեն պատիժը, իսկ ըստ 24,7%-ի մեղավորները կկարողանան խուսափել պատժից։

Խոսելով այն մասին, թե ով հարցաքննության պետք է կանչվի՝ Նազարյանն հայտնեց, որ հարցման մասնակիցների 86,3%-ի կարծիքով հարցաքննության պետք է կանչվեն նախկին իշխանությունները, մասնավորապես Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և թիմի այլ ներկայացուցիչներ։

Իսկ 52,4%-ի համոզմամբ պետք է հարցաքննվեն Լևոն Տեր-Պետրոսյանն ու ընդդիմադիր այլ գործիչներ։

Նշենք, որ հարցումն իրականացվել է սեպտեմբերի 3-11-ը՝ ամբողջ հանրապետության տարածքում: Դրան  մասնակցել է 1106 մարդ։

Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031