Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանել են երկրների տարածքային ամբողջականությունը

Հոկտեմբեր 31,2018 15:10

Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները Թուրքիայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքում ընդունել են Ստամբուլյան հռչակագիրը, որում կողմերը աջակցություն են հայտնում երկրների տարածքային ամբողջականությանը: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Հռչակագրի տեքստում կողմերը գոհունակություն են հայտնում երկկողմ և եռակողմ ձևաչափերով համագործակցության զարգացումից, հաստատվում է հավատարմությունը հարաբերությունների հետագա զարգացմանը:

Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ Հարավային Կովկասում եղած հակամարտությունները սպառնալիքի տակ են դնում տարածաշրջանում խաղաղությունը, անվտանգությունը, կայունությունը և տնտեսական զարգացումը, ընդգծվում է, որ ստատուս-քվոն ընդունելի չէ, և հակամարտություններին անհապաղ և անհետաձգելի լուծում է անհրաժեշտ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031