Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիանում 10 հազար դրամ գողության համար 4 երեխաների մորը կարող են դատապարտել. Լենա Նազարյանը բողոքում է

Հոկտեմբեր 31,2018 14:56

Այսօր ԱԺ արտահերթ նիստում Էրեբունի Երեւանի հիմնադրման 2800 ամյակի եւ Առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ քրգործերում հայտարարված համաներման մասին նախագիծն է քննարկվում:

Համաներումը տարածվում է հանցագործություն կատարած այն ծնողի վրա, որն ունի 3 եւ ավելի անչափահաս երեխաներ իր խնամքի տակ: «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն առաջարկեց փոխել այդ դրույթը: Ըստ նրա, եթե 3 երեխաների շահը հաշվի առնելով նշում ենք, որ նրա համաներումը տարածքի այդ մարդկանց վրա, ուրեմն պետք է հաշի առնել նաեւ 1 երեխայի շահը եւ համաներումը տարածել անգամ 1 անչափահաս երեխա ունեցողի վրա: Նա Սիսիանում մի կնոջ դեմ առաջադրված մեղադրանքի մասին խոսեց, որը 10 հազար դրամ գողության համար մեղադրվում է, դեռ գործն ընթացքի մեջ է եւ կարող է դատապարտվել: Նա ունի 4 երեխա, որոնցից երկուսն են անչափահաս ու ստացվում է, որ համաներումը նրա վրա չի տարածվում, մինչդեռ 4 երեխաները ո՞ւմ խնամքի տակ են մնալու, դա հարց է:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն առաջարկեց, որ համաներումը տարածի նաեւ ցմահ ազատազրկվածների վրա, ըստ նրա, ոչ մի իրավական արգելք դրա համար չկա: Նա ընդգծեց, որ մինչեւ 2011-ը ՀՀ-ում ցմահ ազատազրկման էր դատապարտվում տարեկան 6 մարդ, իսկ դրանից հետո, երբ ՔրՕր-ում փոփոխություն եղավ, նույնաբովանդակ արարքի համար 16-25 տարի ազատազրկում կիրառեցին ու այստեղ պատժի անհամարժեքություն կա: Նա ասաց, որ ՔԿՀ-ներում հացադուլ են հայտարարում՝ պահանջելով օրենքի առջեւ բոլորի հավասարություն, ինչը հիմա խախտված է:

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ առաջարկեց կառավարությանը որ «ռիսկով եւ դուխով հարկային համաներում անի» ու ների տնտեսվարողների պարտքերը. «Միայն այս համաներումով մենք ցավին դարման չենք անի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031