Լրահոս
Օրվա լրահոսը

Երկաթուղին պատրաստվում է ձմեռային աշխատանքին

Հոկտեմբեր 31,2018 14:52

Հարավկովկասյան երկաթուղում շարունակվում է գծի, շարժակազմի և ենթակառուցվածքի օբյեկտների հատուկ աշնանային ստուգումը: Ամեն տարի անցնող այս զննումն ուղղված է ձմեռային շրջանում երկաթուղու հուսալի աշխատանքի ապահովմանը, գծի և ենթակառուցվածքի վիճակի ուսումնասիրությանը, բացթողումների բացահայտմանն ու վերացմանը, գնացքների երթևեկության անվտանգության ապահովմանը:

Զննման ընթացքում երկաթուղու գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի գլխավորած ստուգող հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են գտնվում, մասնավորապես երկաթուղային գծանցների, արհեստական կառույցների տեխնիկական վիճակը, գծի առողջացման ծրագրերի իրականացման ընթացքը, գծային ու ձնամաքրման տեխնիկայի պատրաստվածության մակարդակը, աշխատանքն անձնակազմի հետ:

Այս շաբաթ կատարված Այրում-Գյումրի հատվածի ստուգման ընթացքում մանրակրկիտ ուսումնասիրվել է գծի և ենթակառուցվածքի, էներգամատակարարման, կապի տնտեսությունների վիճակը, ստուգվել տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների գիտելիքների մակարդակը:

Հանձնաժողովը նաև ծանոթացել է Հարավկովկասյան երկաթուղու հերթական բարեգործական ծրագրի իրականացման՝ Լոռու մարզի Սանահին կայարանում գտնվող մանկապարտեզի վերանորոգման, ընթացքին: 2016 թվականին ՀԿԵ-ն՝ այլ բարերարների հետ համատեղ, վերանորոգել է երկար տարիներ ոչ բարվոք վիճակում գտնվող մանկապարտեզի շենքը:

ՀԿԵ-ի աջակցությամբ լիովին վերականգնվել է շենքի առաջին հարկը՝ ճաշասենյակներով և լողասենյակներով, իսկ երկաթուղու Նյութատեխնիկական ապահովման տնօրինությունը մանկապարտեզի համար պատրաստել էր մանկական կահույք:

Ընկերությունը շարունակել է իր աջակցությունը նախադպրոցական այս հիմնարկին և այս տարի արդեն վերանորոգել է մանկապարտեզի նոր մասնաշենքը, որտեղ՝ կրկին ՀԿԵ-ի աջակցությամբ շուտով կտեղադրվի անհրաժեշտ ջեռուցման համակարգը, կենցաղային տեխնիկան և կահույքը:

«ՀԿԵ» ՓԲԸն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Հարավկովկասյան երկաթուղիների մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031