Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊԲՀ-ում այսուհետ անվանական կրթաթոշակառու ստոմատոլոգները կսովորեն անվճար, գերազանցները 50 % զեղչով

Հոկտեմբեր 31,2018 14:50

Երևանի պետական բժշկական համալսարանը որոշել է ստոմատոլոգիական ֆակուլտետի լավագույն ուսանողներին տրամադրել արտոնություն: 2017-2018 թ.թ. անվանական կրթաթոշակառուների ուսման վարձը բուհը կփոխհատուցի ամբողջությամբ, իսկ գերազանցության վկայական ստացածներինը՝ 50% -ով:

Համալսարանի ղեկավարությունը քննարկում է նաև եկող տարի նույն արտոնությունները տրամադրել ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողներին, այն պարագայում, երբ անվանական կրթաթոշակառուների և  գերազանցությամբ ավարտածների քանակը կլինի ավելին, քան պետության կողմից տրամադրված պետական պատվերի և նպատակային տեղերը:

Որակյալ և կրթված մասնագետը միշտ էլ պահանջված է, և համալսարանը մշտապես աջակցելու է իր ուսանողներին՝ հասանելի կրթություն ստանալու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելով։

Նշենք նաև, որ բուհն այս տարի ունի 3 անվանական կրթաթոշակառուներ և 6 գերազանց առաջադիմություն ունեցող ապագա ստոմատոլոգներ:

ԵՊԲՀ լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031