Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք թողնում ենք լավ ժառանգություն, բայց դա չի նշանակում, որ պատրաստվում ենք գնալ». Արմեն Աշոտյան

Հոկտեմբեր 31,2018 14:37

Հոկտեմբերի 24-ին՝ Ստրասբուրգում, կայացել է ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստը: ՀՀ-ԵՄ խորհրդարանական նման ձեւաչափը ամրագրվում է ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով`CEPA-ով:

Կոմիտե`հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը խորհրդարանական դիվանագիտության տեսակետից, պատմական է որակում այդ նիստը, քանի որ ԵՄ-ՀՀ նաեւ խորհրդարանական համագործակցության ձեւաչափն առաջիկա 15 տարիների համար պայմանավորված է լինելու CEPA-ով: Այսօր այս առիթով, խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսում, Արմեն Աշոտյանը նաեւ նկատեց, որ այդ նիստն ինչ-որ առումով նաեւ «ավարտական երեկո» էր թե ՀՀ-ի, համար, թե ԵԽ-ի, քանի որ առաջիկայում ընտրություններ են եւ ՀՀ-ում, եւ ԵԽ-ում. գործող կազմերով վերջին հանդիպումն էր սա: Արմեն Աշոտյանը ԵՄ-ի հետ հարաբերությունները կարեւորում է ոչ միայն գործադիրի, այլ նաեւ խորհրդարանական մակարդակում: Վերոնշյալ կոմիտեն վերահսկողական-մոնիտորինգային գործառույթ է ունենալու:

Կոմիտեի նիստում ընդունված բանաձեւում երեք կետերով ամրագրում կա ԼՂՀ հարցին վերաբերվող: Արմեն Աշոտյանը «համապարփակ» է որակում դրանք: Փաստաթղթի 29-րդ կետով ափսոսանք է հայտնվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով շարունակվող մարդկային կորուստների համար։ Կոմիտեն նաև խորապես մտահոգված է հրադադարի ռեժիմի շուրջ ձեռք բերված համաձայնության պարբերական խախտումների կապակցությամբ, որոնք շարունակաբար խլում են ինչպես զինծառայողների, այնպես էլ քաղաքացիական անձանց կյանքեր՝ խոչընդոտելով ողջ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Կոմիտեն նաև ընդունում է, որ ներկայիս status quo-ն ընդունելի է և՛ ոչ էլ կայուն, և՛ հակամարտության կայուն ռազմական լուծում չի կարող ունենալ։

34-րդ կետով էլ ԵՄ անդամ երկրներին կոչ է արվում`ճանաչել հայոց Ցեղասպանությունը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Արմեն Աշոտյանը CEPA-ի վավերացումն արագացնելու կոչն է կարեւորում: Համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց ինքը վավերացման արագությունը բավարար չի համարում: «CEPA-ն պետք է ստանա լիարժեք իրավական ուժ, որպեսզի հաջողության պատմությունը հասցվի իր բնական ավարտին`ամրապնդելով ՀՀ-ի դիրքերը`անկախ օրվա իշխանությունից»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Վիզաների ազատականացման հետ կապված աշխատանքներ են տարվել:

Արմեն Աշոտյանն իր գլխավորած պատվիրակության կատարած ողջ աշխատանքը լավ ժառանգություն է համարում հաջորդ խորհրդարանական պատվիրակության համար: «Մենք թողնում ենք լավ ժառանգություն, բայց դա չի նշանակում, որ պատրաստվում ենք գնալ»,- ասաց նա:

Ի դեպ, Արմեն Աշոտյանը հատուկ ընդգծեց`զերծ է մնացել փաստաթղթի`ներքաղաքական մասով ավելի կոշտ ձեւակերպումներից, թեեւ դրանք ստանալու հնարավորություն ունեցել է:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031