«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «ԷՄ Փի ՋԻ» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը, լրագրողների հետ զրույցում, հայտնեց, թե իրենց հարցումների արդյունքում քաղաքացիները ինչպես են գնահատել ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի և ոստիկանության աշխատանքը։
Նրա խոսքով հարցման մասնակիցները մեծամասամբ դրական են գնահատել տվյալ կառույցների աշխատանքը։
«Հարցը հետևյալն էր․ Վերջին 3 ամիսների ընթացքում ԱԱԾ-ն, ՀՀ ոստիկանությունը, Հատուկ Քննչական Ծառայությունը մի շարք բացահայտումներ է կատարել տարբեր դեպքերի վերաբերյալ։ Ինչպե՞ս եք գնահատում հետևյալ կառույցների գործունեությունը»,-լրագրողների հետ զրույցում հայտնեց Նազարյանը։
Հարցմանը մասնակցած քաղաքացիների 52,6%-ը լիովին դրական է գնահատել ՀՔԾ-ի աշխատանքը , 33%-ը ավելի շատ դրական, իսկ 4,4% ավելի շատ բացասական։
Ոստիկանության աշխատանքը լիովին դրական է գնահատել մասնակիցների 56,7%-ը, ավելի շատ դրական՝ 34,7-ը , իսկ ավելի բացասական՝ 4,3 %-ը։
Խոսելով ԱԱԾ-ի մասին, նա հայտնեց, որ քաղաքացիների 66,2% լիովին դրական են գնահատել ԱԱԾ-ի աշխատանքը, 28,4%՝ ավելի շատ դրական և 2,3%- ը ավելի շատ բացասական։
Հիշեցնենք, որ հարցումը եղել է դեմ առ դեմ, և դրան մասնակցել են 1016 քաղաքացիներ։
Սոնա Գևորգյան
«Հարցը հետևյալն էր․ Վերջին 3 ամիսների ընթացքում ԱԱԾ-ն, ՀՀ ոստիկանությունը, Հատուկ Քննչական Ծառայությունը մի շարք բացահայտումներ է կատարել տարբեր դեպքերի վերաբերյալ։ Ինչպե՞ս եք գնահատում հետևյալ կառույցների գործունեությունը»…
Կարծում եմ, որ նշված հատվածի 1-ին նախադասությունը կատարել է ուղղորդիչ դեր՝ դրանով իսկ ոչ հավաստի դարձնելով հարցման պատասխանները: