«GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն սեպտեմբերի 3-11-ը՝ ամբողջ հանրապետության տարածքում կատարել է հարցում, որին մասնակցել է 1106 մարդ։
«Ներկայումս որոշ երկրներ ձգտում են միավորման, մյուսները՝ հակառակը, ինքնուրույնության։ Եթե Դուք իրավասու լինեիք նման հարցեր որոշելու, նշված երկրներից որոնց հետ ճիշտ կլիներ միավորել մեր երկրին» հարցին մասնակիցների 40,9% տոկոսը պատասխանել է՝ Ռուսաստանի հետ, 30,1% նշել է, որ պետք չէ միավորել, 12,3%-ի կարծիքով Հայաստանը պետք է միավորել Եվրոպական Միության հետ, իսկ ի 7,7%-ը համոզված է, որ անհրաժեշտ է միավորել ԱՄՆ-ի հետ։
Ավելի քիչ տոկոսներ են հավաքել Վրաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Թուրքիան և այլն։
Իսկ քաղաքացիների 7,1% ասել է, որ դժվարանում է պատասխանել։
Նշենք, որ հետազոտության մեթոդը եղել է դեմ առ դեմ հարցումը։
Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆ
Բարև Ձեզ, խնդրում եմ այս հարցման բնագիր աղբյուրի հղումը ցույց տալ: Շնորհակալություն: ՎՍ