Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննարկում ենք աղքատության շեմը տարեկան 0,5%-ով կրճատելու մեթոդները». Մանե Թանդիլյան (տեսանյութ)

Հոկտեմբեր 31,2018 12:57

Աղքատության շեմը բարձրացնելու նպատակով նպաստների եւ կենսաթոշակների չափը վերանայելու ուղղությամբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում, մասնավորապես՝ որոշ դրամական հատկացումներ վերանայվում են: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը: «Սոցիալական պաշտպանության համակարգի վերանայման խնդիր ունենք»,-նշեց նա:

«Աղքատությունը մեղմելու ուղղությամբ աշխատանքներ ենք տանում, թեեւ հարցի շուրջ նաեւ հեղափոխական մոտեցումներ կան, որոնց կանդրադառնամ որոշ ժամանակ անց, որովհետեւ հասարակությունը սովոր է ուղիղ դրամական միջոցների հատկացմանը, քան թե աղքատության վերացմանն ուղղված ծառայությունների մատուցման միջոցով սեփական ներուժը վերականգնելուն: Սա փիլիսոփայություն է, որը հասարակության համար դեռ պարզ չէ»,-նկատեց նա:

Անդրադառնալով պաշտոնական վիճակագրական տվյալներին, որ ՀՀ բնակչության 30%-ն աղքատ է, Մանե Թանդիլյանը հայտնեց, որ մտադիր են աստիճանաբար կրճատել աղքատության շեմը՝ սկսելով տարեկան 0,5%-ից. «Սա դեռ քննարկվում է: Պետք է իրատես լինենք: Մեր քայլերը միայն սոցիալական ոլորտին չեն վերաբերում, այլ տնտեսությանն առհասարակ: Կան միջոցներ, որոնք հնարավոր է ձեռնարկել, բայց դրանք քննարկման փուլում են»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031