Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն դեռ վերջնական որոշում չունի՝ մասնակցելու է դեկտեմբերին տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե ոչ։ Միաժամանակ կուսակցության ներսում քննարկումների արդյունքում հստակ է մեկ բան. մասնակցելու պարագայում նրանք որեւէ այլ ուժի հետ դաշինք չեն կազմի։ «Ժողովուրդ» օրաթերթին կուսակցությունից փոխանցեցին, թե այժմ մասնակցել-չմասնակցելու շուրջ քննարկումները շարունակվում են: Նաեւ հայտնի է մեկ բան՝ չմասնակցելու պարագայում Վազգեն Մանուկյանը ոչ մի այլ կուսակցության ցուցակում չի լինի:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում