Լրահոս
Օրվա լրահոսը

Կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը, իսկ մսամթերքի և հացի արտադրամասերինը՝ վերականգնվել

Հոկտեմբեր 31,2018 11:43

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Խաչիկ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում (ք. Երևան): Պարզվել է, որ այնտեղ սանիտարահիգիենիկ նորմերը չեն համապատասխանում սահմանված պահանջներին, արագ փչացող սննդամթերքի բաժինները չունեն սառնարանային սարքավորումներ, իսկ սառցախցիկում հում և պատրաստի սննդամթերքը պահվում է համատեղ:

«Խաչիկ» ՍՊԸ-ի գործունեությունը կասեցվել է, տրվել է հանձնարարական հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Իսկ անհատ ձեռնարկատերեր Հասմիկ Սանթուրյանի (Արմավիրի մարզ) մսամթերքի և Սամվել Խլոյանի (Գեղարքունիքի մարզի) հացի արտադրամասերին թույլատրվել է վերսկսել գործունեությունը. վերջիններս կատարել են վերահսկիչի բոլոր հանձնարարականներն ու վերացրել սանիտարահիգիենիկ խախտումները:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031