Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին անդրադարձել է կառավարության հետ համագործակցության հեռանկարներին՝ հայտարարելով, որ իրենք փորձելու են այն ավելի արդյունավետ դարձնել։ «Նոր թիմը որոշակի նոր փոփոխություններ ներմուծեց, որոնք մեզ համար ընդունելի են։ Մենք բավարարված ենք, քանի որ նոր Կառավարությունը ցուցաբերեց ճկունություն եւ պրագմատիզմ»,- ասել է Սվիտալսկին՝ հավելելով, որ իրենք առաջարկել են կառավարությանը վերանայել բյուջետային ծրագրերը։
Փաստորեն, ԵՄ-ն թավշյա հեղափոխությունից մոտ կես տարի անց նոր հայտարարում է կառավարության հետ արդյունավետ համագործակցության, մասնավորապես՝ ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու մասին: Ընդ որում՝ ըստ Սվիտալսկու՝ իրենք դիմում են աննախադեպ քայլի, երբ առաջարկում են կառավարությանը վերանայել բյուջետային ծրագրերը։ Եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո մեկնել էր Բրյուսել եւ վերադառնալիս դժգոհել էր, որ ԵՄ-ն թավշյա հեղափոխությունից հետո չի ավելացրել ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական օժանդակության ծավալները, եւ որ ժողովրդավարական Հայաստանը լուրջ վերաբերմունք է ակնկալում։ Տեւական ժամանակ ԵՄ-ից չկար առարկայական արձագանք Փաշինյանի այս հայտարարություններին։ Սվիտալսկու երեկվա խոսքերն, ըստ էության, ապացույցն են, որ նրանք վերջապես որոշել են գործել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում