Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ պարզ չէ, թե ՀՀԿ-ն ինչպե՞ս կքվեարկի «համաներման նախագծին»

Հոկտեմբեր 31,2018 11:30

ՀՀԿ-ն լուրջ վերապահումներ ունի այսօր խորհրդարանում արտահերթ կարգով քննարկվող «Համաներման մասին» նախագծի վերաբերյալ: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց`նախագիծը զուտ մարդասիրական չէ, իրավական խնդիրներ կան, քանի որ սպանության հոդվածների հետ կապված հարցեր կան: Ինչպե՞ս կքվեարկի ՀՀԿ խմբակցությունը`քննարկումից հետո կերեւա:

Ինչ մնում է վաղը կայանալիք վարչապետի թեկնածության քննարկմանը, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել, որեւէ կերպ չեն խոչընդոտելու:

Մանրամասները` տեսանյութում

Հիշեցնենք, վաղը խորհրդարանում քննարկվելու է երկրորդ անգամ վարչապետի ընտրության հարցը: Քաղաքական պայմանավորվածություն կա, որ վարչապետը չի ընտրվելու, այնպես, ինչպես առաջին անգամ, ինչից հետո, իրավունքի ուժով խորհրդարանը կարձակվի: Արտահերթ խորհրդարանական ընտրություններ կայանալու են դեկտեմբերին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031