Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փոխարտգործնախարարը Բոլթոնի հայտարարությունում վտանգ չի տեսնում. «Արցախի հարցի լուծումը պետք է լինի համաձայնեցված»

Հոկտեմբեր 31,2018 10:34

«Ես ԱՄՆ-ի փոխարտգործնախարարը չեմ, այլ ՀՀ-ի, ուստի պարոն Բոլթոնի հայտարարությունը մեկնաբանել չեմ ուզում: Միայն կարող եմ ասել, որ Արցախի հարցի ցանկացած լուծում պետք է լինի համաձայնեցված եւ ընդունելի՝ ՀՀ-ի եւ Արցախի ժողովուրդների համար»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այն հայտարարությանը, որ սպասվելիք արտահերթ ԱԺ ընտրություններում վճռորոշ մանդատ ստանալու դեպքում Նիկոլ Փաշինյանը կարող է նույնքան վճռորոշ քայլեր ձեռնարկել՝ Արցախի հարցի լուծման համար, ասաց ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանը:

«Իսկ թե որ սկզբունքներն են հայկական կողմի համար ընդունելի Արցախի հարցի լուծման շրջանակներում, հայտնի են բոլորին, քանի որ նոր կառավարությունը, այդ թվում՝ վարչապետը, քանիցս հայտարարել է իր մոտեցումների մասին»,-ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը: Հարցին՝ «Բոլթոնի հայտարարությունում վտանգ տեսնո՞ւմ եք», Ռուբինյանը պատասխանեց՝ «բոլորովին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031