Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը նախատեսում է մեծացնել պաշտպանական ծախսերը. Ռազմինֆո

Հոկտեմբեր 30,2018 23:30

Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2019թ․ բյուջեի նախագիծը, որով ռազմական ոլորտի հատկացումները կազմում են շուրջ 3 մլրդ 38 մլն մանաթ (հոկտեմբերի 30-ի փոխարժեքով՝ շուրջ 1 մլրդ 787 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար):
Ռազմական ծախսերը 2018–ի համեմատ նախատեսվում է ավելացնել 4,6 տոկոսով: 

Հարկ է նշել, որ 2018թ․ բյուջեն, որը հաստատվել էր 2017թ․ դեկտեմբերի 29-ին, ռազմական ոլորտի ծախսերի համար նախատեսում էր 2,7 մլրդ մանաթ, որի համամետությամբ 2019թ․ բյուջեն պետք է ավելանար 11 տոկոսով։

Սակայն, 2018թ․ հուլիսին պաշտպանական ոլորտի հատկացումները ավելացան՝ կապված դոլարի փոխարժեքի փոփոխության հետ, հասնելով մինչև 2,9 մլրդ մանաթ։ Այս դեպքում, 2019թ․ բյուջեն ավելանում է 4,7 տոկոսով։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031