Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Դանիելյանը բացահայտեց, թե ինչ հիմնավորմամբ են վարչապետի «Կյանքի խոսք» եկեղեցու հետեւորդ աշխատակցին աշխատանքից ազատել

Հոկտեմբեր 30,2018 20:45

«Ատելության քարոզը քաղաքական մանիպուլյացիաների համատեքստում». այսօր այս թեմայով քննարկման ժամանակ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը (լուսանկարում՝ աջից) բացահայտեց, թե ինչ  հիմնավորմամբ են ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գեւորգ Աճեմյանին հանել աշխատանքից: Հիշեցնենք, որ Աճեմյանը, այն քննադատությունից հետո, որ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչն աղանդավոր է, հաստատեց դա՝ ասելով՝ «Ես այդ դավանանքի հետևորդ եմ, ես «Կյանքի խոսք» եկեղեցուց եմ, իմ հավատքը դա է»։

Այսօր Ստեփան Դանիելյանը, խոսելով այդ դեպքի մասին, ասաց. «Վարչապետը որեւէ խնդիր չի ունեցել նման մարդու դնել այդ պաշտոնին՝ շատ կարեւոր պաշտոնին: Բայց ինչ է կատարվել, ես ձեզ ասում եմ ներքին ինֆորմացիա, ինֆորմացիայի աղբյուրները չեմ ասի: Այդ տղային ասել են, հասկացրել են, որ պետք է հրաժարական տա: Բնական է, ավելի պատվաբեր է ոչ թե գործից հանեն, այլ հրաժարական տա: Ձեւակերպումը եղել է հետեւյալը՝ ընտրություններ են լինելու, քո բերած ձայներն ավելի քիչ են լինելու, քան այն ձայները, որոնք մենք քո պատճառով կորցնելու ենք: Բնական է, «Կյանքի խոսքից» ձայեր կլինեին, բայց կորուստը կլիներ շատ ավելի մեծ»:

Դանիելյանն ասաց, որ սա չի ասում՝ որպես մեղադրանք, ով էլ գնա ընտրության, կփորձի այդ հաշվարկները կատարել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031