Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՊՀ-ն հավակնում է «գրավել» Չինաստանն ու եվրոպական երկրները

Հոկտեմբեր 30,2018 17:46

ԱՊՀ երկրները կարեւոր կապող օղակ են Չինաստան-Եվրոպական երկրներ հատվածում: Այդ առավելությունը պետք է առավելագույնս եւ ակտիվորեն օգտագործել: Այս կարծիքին է ԱՊՀ տնտեսական զարգացման գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Սավչենկոն։ Փորձագետն այդ մասին այսօր խոսեց Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպված Երեւան-Մինսկ-Քիշնև-Աստանա-Բաքու-Բիշքեկ տեսակամրջի ժամանակ:

Հիշեցնենք, նոյեմբերի 2-ին Աստանայում կայանալու է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որի ժամանակ քննարկվելու են ԱՊՀ շրջանակներում եւ ԱՊՀ-ից դուրս տնտեսական զարգացման աշխուժացման հնարավորությունները:

Չինաստանով եվրոպական երկրներ եւ հակառակ ուղղությամբ հսկայական ծավալի բեռնափոխադրումներ են իրականացվում նաեւ երկաթուղով: Արեւմտյան Եվրոպայում երկաթուղայիններն արդեն բավական սուր են դնում հարցը`Չինաստանից որակյալ ապրանքների տեղափոխման: Վլադիմիր Սավչենկոն կարծում է, որ ԱՊՀ երկրները կարող են եւ պետք է այնպիսի տեխնոլոգիաներ եւ որակյալ ապրանքներ առաջարկեն, որոնցից չեն հրաժարվի ոչ Չինաստանում, ոչ էլ եվրոպական երկրներում:

ԱՊՀ գործադիր կոմիտեի տնտեսական համագործակցության դեպարտամենտի ներկայացուցիչ Անդրեյ Կուշնիրենկոյի կարծիքով, ԱՊՀ երկրներից այս առումով, այսպես կոչված, միասնական առաջարկներ պետք է լինեն: Այդ առիթով, ըստ բանախոսի, ԱՊՀ-ում արդեն աշխատում են գիտատեխնիկական զարգացման կոնցեպտի վրա: Գալ տարվա ամռանից էլ կսկսվեն աշխատանքները` մտավոր սեփականության եւ սպառողների իրավունքների պաշտպանության նոր կոնցեպտների վրա: Փորձագետը համոզված է`ԱՊՀ շրջանակներում համատեղ ծրագրերը նաեւ կնպաստեն երկրների ինտեգրմանը:

Մոլդովայի խորհրդարանի Սոցիալիստների կուսակցության խմբակցության պատգամավոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր Վլադիմիր Գոլովատյուկն իր խոսքում նկատեց`ԱՊՀ երկրների կարեւորությունն իր երկրի իշխանությունները կրկին հասկացան վերջին տարիների ընթացքում. 2017 թվականից, երբ իր երկրի ղեկավարման ղեկը ստանձնեց Վիկտոր Դոդոնը, Մոլդովան կրկին ամրապնդում է կապերը հետխորհրդային երկրների հետ: Արդյունքում, Մոլդովայում, 2017 թվականին 17 տոկոսով աճել է ԱՊՀ երկրներ արտահանման ցուցանիշը: Մոլդովայից մրգի, բանջարեղենի արտահանման ցուցանիշը ԱՊՀ երկրներ, կազմում է մոտ 70 տոկոս, 90 տոկոսը գերազանցում է գինու, կոնյակի, պահածոյացված մթերքի արտահանումը:

Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր վարչարարության ակադեմիայի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ Սերգեյ Կիզիման կարեւորեց ԱՊՀ շրջանակներում արդյունաբերական արտադրության մեջ կոոպերացիայի սկզբունքի զարգացումը: Փորձագետը նկատում է`իր երկրի համար քիմիական արդյունաբերության ոլորտում բավական կարեւոր է ռուսական գազն ու նավթը. 400 անուն ապրանք է արտադրվում: Քանի որ իր երկրում օրախնդիր են վերամշակվող արդյունաբերության զարգացման եւ նոր աշխատատեղերի ստեղծման հարցերը, Բելառուսում հասկանում են, թե որքան կարեւոր է ԱՊՀ շրջանակներում ապրանքաշրջանառության զարգացումն իրենց համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031