Եվ այսպես, «Ընտրական օրենսգրքի» փոփոխման համար անհրաժեշտ ձայներ գործող ԱԺ-ն այդպես էլ չապահովեց, ըստ այդմ՝ առաջիկա արտահերթ ընտրությունները տեղի կունենան նույն օրենսդրական կարգով ու սկզբունքներով: Արդար, թափանցիկ և ժողովրդի իրական կամքն արտահայտող ընտրություններ, իհարկե, կարելի է կազմակերպել նաև գործող օրենսդրությամբ, սակայն առաջարկվող փոփոխությունները քայլ առաջ էին որակվել թե՛ բազմաթիվ մասնագետների, թե՛ տարբեր քաղաքական ուժերի կողմից:
Այս պահին, ՀՀ գրեթե յուրաքանչյուր չափահաս քաղաքացու համար ակնհայտ է՝ ինչ օրենք էլ փոխվի, ինչ բարելավում կամ հետընթաց էլ լինի, միևնույնն է՝ անվիճելի առաջատարը Նիկոլ Փաշինյանն է լինելու, հետևաբար նաև՝ իր քաղաքական թիմը: Շատերին, այլևս, որակական ու դեպի առաջընթաց տանող փոփոխություններն ու մեծամասնության հայտ ներկայացրած թիմի դեմքն է հետաքրքրում ու անհանգստացնում:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ
Ինչ վտանգներ կան նման հրապարակային միջոցառումներից և կազմակերպված համայնքներից?
Ցեղասպանության ժամանակ թուրքերին ինչ վտանգ էին սպառնում սովորական հայ տղամարդիկ, կանայք ու երեխաները? Ինչ վտանգներ կային թուրքերի համար կազմակերպված հայ համայնքից? Այդ ժամանակ բոլորս հայ էինք: Եթե մարդկանց վրա չհարձակվեն, չծեծեն, կոչեր չհնչեցնեն մարդկանց վառել, սպանել ու դուրս հանել երկրից, էլ կազմակերպված համայնքներ ստողծելու կարիք չի լինի: Առավոտ, ամոթ չեք անում? Դուք էլ եք լրիվ ռուսական քարոզչական մեքենայի զոհ? Եթե որևէ կերպ, որևէ երեվույթ կամ համայնք վտանգ է ներկայացնում, պահանջում եմ փաստեր, ապացույներ գիտնական հետազոտությունների վրա հիմնված