Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Սասնա ծռերի» նկատմամբ համաներումը պետք է լինի օրենքների սկզբունքներով, չպիտի լինի կոնկրետ թիրախավորված»

Հոկտեմբեր 30,2018 17:14

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօր «Մեդիա Կենտրոնում» անդրադառնալով համաներման նախագծին, նշեց, որ այն քննարկել են արդարադատության խմբով եւ ասուլիսի ժամանակ արտահայտում է խմբի կարծիքը:

Իրավապաշտպանը նկատեց՝ համաներումը մարդասիրական ակտ է, եւ սա չպետք է դիտարկվի քաղաքական ակտ:

Իշխանյանը ներկայացրեց համաներման նախագծի վերաբերյալ առաջարկություններ, որոնք ուղարկելու են ԱԺ:

Ըստ Իշխանյանի՝ միջազգային սկզբունքներով, համաներման դեպքում ՝ որոշ դեպքերում հաշվի պետք է առնեն նաեւ տուժողների կարծիքները: Ներման եւ համաներման տարբերությունները. ներումն առանձին մարդկանց նկատմամբ է կիրառվում, համաներումը չի թիրախավորում առանձին անձանց, կիրառվում է բոլոր անձանց, կամ անձանց կատեգորիաների նկատմամբ:

«Հաշվի առնելով, որ համաներման նախագիծը ընդունվում է խորհրդարանում, այն պետք է բավարարի իրավունքի գերակայության սկզբունքները, այն է՝ օրինականությունը, կամայականության արգելքը, ինչպես նաեւ խտրականության բացառումը»,-ասաց Իշխանյանը:

Ըստ իրավապաշտպանի, համաներման օրենքի մշակման ընթացքում հանրության եւ հատկապես տուժողներին ներգրավելը բարձրացնում է օրենքի լեգիտիմությունը:

Բացի այս, ինչպես ներկայացրեց Իշխանյանը, համաներման նախագիծը պարունակում է դրույթներ, որոնցով այն ոչ թե համաներում է այլ ներում. «Մասնավորապես, նախագծի 2-րդ հոդվածի 11-րդ կետը վերաբերում է կոնկրետ անձանց եւ կոնկրետ խնդրի՝ 2016-ի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հանցագործություն կատարած անձանց: 4-րդ հոդվածի 11-րդ կետը եւս թիրախավորում է մեկ անձի՝ սահմանելով, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում համաներման կիրառման համար դատապարտյալի համաձայնությունը չի պահանջվում: Ինձ ճիշտ հասկացեք, ես կողմ եմ համաներում կիրառվի «Սասնա ծռերի» նկատմամբ, բայց դա չպիտի լինի կոնկրետ թիրախավորված, այլ՝ ընդհանուր օրենքների սկզբունքներով պետք է լինի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ 

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031