Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ միջոցառումների արդյունքում 176 միլիոն դրամի հարկային պարտավորություն է վերականգնվել պետբյուջե

Հոկտեմբեր 30,2018 16:57

Տնտեսվարողների ապրանքների տեղափոխմամբ և մաքսազերծմամբ` այսպես կոչված «կարգո» գործունեությամբ, զբաղվող «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊԸ-ում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կատարած ստուգողական աշխատանքների ընթացքում արձանագրվել է 2015-2017 թվականների համար պակաս հաշվարկված ավելի քան 119 միլիոն ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն: Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա ընկերությունում իրականացվող վերստուգման և հարկային համալիր ստուգման ընթացքում «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊԸ-ն հարկային մարմին է ներկայացրել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց արդյունքում հաշվարկվել է ավելացված արժեքի հարկի և շահութահարկի գծով 176 միլիոն ՀՀ դրամի հարկային պարտավորություն: Այն ամբողջությամբ վճարվել է պետական բյուջե:

 

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031