Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մհեր Գրիգորյան. կառավարության առաջնայնությունն է պայքարը ծխախոտի՝ որպես վատ երևույթի դեմ

Հոկտեմբեր 30,2018 16:52

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող, Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին և ծխախոտի դեմ պայքարի շրջանակում եռօրյա այցով Հայաստանում գտնվող ԱՀԿ-ի պատվիրակության ղեկավար Քրիստինա Մաուեր-Ստենդերին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետի պաշտոնակատարը կարևորել է Հայաստանում ծխելու դեմ արդյունավետ ու թիրախային պայքարի իրականացումը: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ կառավարության առաջնայնությունն է ոչ միայն պայքարը ծխախոտի՝ որպես վատ երևույթի դեմ, այլև առաջին հերթին հոգածությունը բնակչության առողջության մասին:

ԱՀԿ պատվիրակության ղեկավար Քրիստինա Մաուեր-Ստենդերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է իրենց՝ Հայաստան այցի հիմնական նպատակները և գոհունակությամբ խոսել ծխախոտի դեմ պայքարում ՀՀ կառավարության պատրաստակամության մասին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի նոր օրենքի ընդունման պարագայում ՀՀ բնակչության առողջության բարելավման հնարավորությունները, խոսել ծխախոտի դեմ պայքարի միջազգային հաջող փորձի մասին` անդրադառնալով տարբեր երկրներում կիրառվող առանձին գործիքների արդյունավետությանը և Հայաստանում դրանց կիրառման նպատակահարմարությանը:

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031