Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է ավանդների պայմանները Խնայողությունների համաշխարհային օրվան ընդառաջ

Հոկտեմբեր 30,2018 16:23

Ամեն տարի Խնայողությունների համաշխարհային օրվան՝ հոկտեմբերի 31-ին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է ավանդների պայմանների բարելավման մասին, դրանով իսկ մոտիվացնելով հաճախորդներին խնայել և ստանալ խնայողությունների եկամուտները:

Այս անգամ Բանկը ոչ միայն բարձրացնում է տոկոսադրույքները, այլ նաև նվազեցնում է ավանդների ձևակերպման համար նվազագույն շեմը, ինչպես նաև տրամադրում է հատուկ նվերներ իր ավանդատու-հաճախորդներին:

2018թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը  ներառյալ, ձևակերպելով “Շահավետ” և “Պրոգրեսիվ” ավանդները ՎՏԲ-Հայաստան Բանկում սկսած 10.000 ՀՀ դրամից՝ 365 օր ժամկետով, հաճախորդները կստանան հատուկ՝ 10%-ով բարձրացված տոկոսադրույք: 300.000 ՀՀ դրամ և ավելի գումարով ավանդ ներդնելիս  հաճախորդները կստանան նվեր Բանկի կողմից:.

ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդների ներդրման հիմնական պայմաններ

  • ավանդի ձևակերպման հնարավորություն տարիքային բոլոր խմբերի համար՝ երեխայից մինչև թոշակառու,
  • ցանկացած ժամկետով՝ 1-ի ամսից մինչև 15 տարի,
  • հաճախորդի ցանկությամբ տոկոսագումարների ստացման հնարավորություն՝ ժամկետի սկզբում, ամսական պարբերականությամբ կամ ժամկետի վերջում,
  • տոկոսագումարները անմիջապես ավանդի ձևակերպման պահին ստանալու հնարավորություն՝ համաձայն Բանկում գործող տոկոսադրույքների,
  • ավանդի գումարի անսահմանափակ քանակությամբ մուտքագրումների և ելքագրումների հնարավորություն,
  • ավանդի վաղաժամկետ դադարեցման հնարավորություն՝ տոկոսագումարների մասնակի պահպանմամբ:
  • Բանկը տրամադրում է անվճար Mastercard քարտ ավանդի գործողության ողջ ժամանակահատվածի համար:

Վաղը, 31.10.2018 թ., ՎՏԲ-Հայաստան Բանկը կմասնակցի Խնայողությունների համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդեսին, որը տեղի կունենա Մարիոթ հյուրանոցում ժամը 12:15-15:00: ՎՏԲ-Հայաստան Բանկը հրավիրում է իր հաճախորդներին այցելել  ցուցահանդեսը, որտեղ նրանց են սպասում են նվերներ ու անակնկալներ:

Խնայողությունների համաշխարհային օրվան ընդառաջ հատուկ պայմաններով ՎՏԲ-Հայաստան Բանկում ավանդների ձևակերպման մասին մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական www.vtb.am կայքում, Բանկի մասնաճյուղերում և Տեղեկատվական կենտրոնի 87-87 հեռախոսահամարով:

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031