Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի Նոր կյանք համայնքում բացվեց Առողջ երկարակեցության կենտրոն

Հոկտեմբեր 30,2018 15:52
karmir xach

Նոյեմբերի 30-ին Շիրակի մարզի Նոր կյանք համայնքում տեղի ունեցավ Ակտիվ երկարակեցության կենտրոնի բացումը, որը վերանորոգվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության աջակցությամբ՝ «Համայնքային մասնակցային աշխատանք և ակտիվ երկարակեցություն» ծրագրի շրջանակներում ստեղծված նախաձեռնող խմբի կողմից։ Խմբի անդամները՝ համայնքի 32 ակտիվ տարեցները, կենտրոնում կյանքի են կոչելու իրենց նախագծերը, ինչպես, օրինակ, համայնքային այգու բարեկարգումը։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ համագործակցելով Շվեյցարական և Մոնակոյի Կարմիր խաչերի հետ, Շիրակի և Լոռու մարզերում իրականացնում է «Ինտեգրացված տնային խնամք և ակտիվ երկարակեցություն» ծրագրի երկրորդ՝ «Մասնակցային համայնքային աշխատանք և ակտիվ երկարակեցություն» բաղադրիչը, որի նպատակն է բարձրացնել տարեցների ներգրավվածությունը և մասնակցությունը համայնքային կյանքում՝ երկարացնելով առողջ և որակյալ կյանքի տևողությունը։

Ծրագրի շրջանակներում ձևավորված նախաձեռնող խմբերում կարող է ներգրավվել յուրաքանչյուր ցանկացող՝ անկախ  տարիքից։ Խմբի անդամներին միավորում են համայնքի ընդհանուր խնդիրները, նպատակներն ու հետաքրքրությունները։ Կարևոր նպատակներից է ինքնօգնության և փոխօգնության սկզբունքը, իսկ հետագայում խումբը կարող է աջակցել համայնքի այլ օգնության կարիք ունեցող տարեցների։ Բացի Նոր կյանքից՝ Շիրակի մարզում ծրագիրն իրականացվում է նաև Փանիկ, Հոռոմ, Սպանդարյանում, Ամասիա համայնքներում։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման    հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։ Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 98 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, Կարմիր խաչի հիմնարար սկզբունքների և մարդասիրական արժեքների տարածում և այլն:

ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031