Արմավիրի քրեակատարողական հիմնարկի 30 դատապարտյալներ այսօր անժամկետ հացադուլ են հայտարարել:
Դատապարտյալները հանդիպում են պահանջում ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ:
«Մենք պահանջում ենք վերանայել համաներման նախագիծը: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասում էր, որ աննախադեպ համաներում է լինելու, ի՞նչն է դրա աննախադեպ: Ո՞ւմ վրա է ազդում: Մենք ուզում ենք, որ այն տարածվի նաեւ 10 տարվա ընթացքում միջին ծանրության դեպքերի վրա էլ»,-«Ա1+»-ին հայտնեց նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, հացադուլ հայտարարած Գ. Ա.-ն:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ