Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի նոր կանոնակարգով

Հոկտեմբեր 30,2018 15:14

Ծանրամարտում կանոններ են փոխվել, որոնք կիրառության մեջ մտնում են Աշգաբադում կայանալիք աշխարհի առաջնությունից սկսած:

Փոխվել են քաշերը: Իսկ գենդերային հավասարության համար այսուհետեւ տղամարդիկ եւ կանայք պայքարելու են հավասար՝ 10-ական քաշային կարգերում. տղամարդիկ՝ 55, 61, 67, 73, 81, 89, 102, 109. +109, կանայք՝ 45, 49, 55, 59, 64, 71, 76, 81, 87, +87:

Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշերը արդեն տրվելու են անհատական, այլ ոչ թե թիմային, ինչպես նախկինում էր:  Դրա համար ծանրորդները պետք է մասնակցեն վարկանիշային վեց մրցաշարերի, սակայն միմյանց գումարվելու են չորս լավագույն արդյունքները, որով պարզ կդառնա, թե որ մարզիկն է օլիմպիական անհատական վարկանիշ ձեռք բերել: Սակայն յուրաքանչյուր երկիր օլիմպիական խաղերում կարող է առավելագույնն ունենալ 4-ական տղամարդ եւ կին ծանրորդ (նախկինում առավելագույնը 6-ն էր):

Այս նոր կանոնակարգը նաեւ մեկ այլ նպատակ ունի. մարզիկները յուրաքանչյուր մրցումից առաջ երեք անգամ դոպինգ ստուգում պետք է անցնեն: Սա արվել է ծանրամարտը արգելված նյութեր օգտագործելուց զերծ պահելու նպատակով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031